17 06 2020

Իշխանությունը փաստացի Հայաստանը կանգնեցրել է հումանիտար աղետի առաջ. Անդրանիկ Թևանյան



Մեր երկիրը խորը ճգնաժամի մեջ է, եթե կարճ ձևակերպենք ներկայիս իրավիճակը: Այսօր՝ հունիսի 17-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները. գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Իսկ եթե ավելի բացված ձևով՝ մենք այժմ գտնվում ենք հումանիտար, սոցիալ-տնտեսական, մասնակցային, քաղաքական, արտաքին քաղաքական և լեգիտիմության ճգնաժամի մեջ: Մասնակցային առումով նկատի ունեմ այն, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի ժողովուրդը հետևողականորեն և ամբողջությամբ դուրս է մղվում որոշումներ կայացնելու գործընթացից: Ֆորմալ առումով հայտարարվում է, որ գործ ունենք ժողովրդավորության և ժողովրդի իշխանության հետ, բայց մեծ հաշվով մենք տեսնում ենք, որ ժողովուրդը դուրս է մղվում քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացից»,-նշեց բանախոսը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ